ԶԼՄ-ները հայտնում են Մարսելում երկաթուղային կայարանից մարդկանց  տարհանելու մասին

Armenpress 17:34, 19 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարսելի Սեն-Շարլ երկաթուղային կայարանից մարդկանց տարհանել են, երբ ձերբակալվել է կասկածելի տղամարդ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է «Provence» պարբերականը՝ հղում կատարել սեփական աղբյուրներին:

Համաձայն պարբերականի՝ կայարանում գտնվող զինվորականը տեսել է տղամարդու, որի պայուսակում նկատել է լարեր և մարտկոցներ: Տղամարդը ձերբակալվել է, նա հրաժարվել է ներկայացնել անձը հաստատող փաստաթղթեր: Նա վստահեցրել է, որ իր պայուսակում չկան պայթուցիկ իրեր:

Կայարանում աշխատում են սակրավորները, երկաթուղային հաղորդակցությունը ժամանակավորապես ընդհատվել է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am