Բակո Սահակյանն ու Դավիթ Տոնոյանը քննարկել են բանակաշինության ոլորտում համագործակցության հարցերը

Armenpress 11:05, 19 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահ Սահակյանը շնորհավորել է Դավիթ Տոնոյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am