«Մունդիալ-2018»-ից առաջ. Աշխարհի առաջնության ամենաանհայտ թիմը` ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՆ

Armenpress 10:31, 19 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Սաուդյանը Արաբիայի ազգային թիմը, թեպետ ասիական թիմերի շարքում դասվում է ֆավորիտների թվին, սակայն նույն չենք կարող ասել է Ռուսաստանում օրեր անց մեկնարկող աշխարհի 21-րդ առաջնության մասին: Արաբական թիմը ոչ ֆավորիտ է խմբում և մասագետների կարծիքով չի էլ կարողանա լուրջ խոչընդոտներ առաջացնել մրցակիցների համար: Սաուդյան Արաբիայի թիմը` մասնակից մյուս հավաքականների շարքում, ամենաանհայտ թիմն է:

Պատմական ակնարկ

Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ազգային թիմն իր առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրել է 1957 թվականի` ընկերական խաղում մրցելով Լիբանանի հավաքականի հետ (1:1): Սակայն ֆուտբոլն արաբական թերակղզում մեծ վերելք ունեցավ 1984-1988 թվականներին, երբ Սաուդյան Արաբիայի թիմը հաղթեց Ասիայի գավաթի խաղարկությունում: «Անապատի արծիվները» ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցել են 5 անգամ: Առաջին անգամ 1994 թվականին, որտեղ հասան մինչև 1/8 եզրափակիչ, որը մինչ օրս գրանցած լավագույն արդյունքն է: Թիմը մասնակցեց նաև 1998, 2002 և 2006 թվականների աշխարհի առաջնություններին, բայց դուրս չեկավ խմբային փուլից: Սաուդյան Արաբիայի թիմը 9 անգամ մասնակցել է Ասիայի գավաթի խաղարկության և երեք անգամ դարձել չեմպիոն:

Ճանապարհ դեպի Ռուսաստան

Մունդիալ-2018-ի որակավորման փուլում Սաուդյան Արաբիայի թիմն ընդգրկված էր ասիական որակավորամն փուլի B ենթախմբում: 10 հանդիպումներից 6-ը «անապատի արծիվները» հաղթեցին, մեկն ավարտեցին ոչ-ոքի, իսկ 3 խաղում պարտություն կրեցին: Խմբում հավաքելով 19 միավոր գրավեցին երկրորդ տեղն, իրենցից առաջ թողնելով Ճապոնիայի թիմին:

Խումբը, հնարավորությունները, մրցակիցները

Արաբներին հարկավոր է «կենաց-մահու» պայքար մղել հավասարը հավասարի համար պայքարելու իրենց հետ նույն` A խմբում ընդգրկված Ուրուգվայի, Ռուսաստանի և Եգիպտոսի հավաքականների հետ:  Արաբները ոչ միայն ֆավորիտ չեն, այլև ամենաանհայտ թիմերից են այս Մունդիալում: Առաջին հանդիպումը թիմը կանցկանցի ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողության ավարտին` հունիսի 14-ին Մոսկվայի «Լուզնիկի» մարզադաշտում` տան տերերի` Ռուսաստանի հետ: Հունիսի 20 «Ռոստով» արենայում արաբների մրցակիցները Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստներն են, իսկ խմբային փուլի վերջին խաղում` հունիսի 25-ին, Սաուդյան Արաբիան կխաղա Եգիպտոսի ընտրանու հետ:

Հավաքականը

Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի ազգային թիմում միանշանակ ինչ-որ մեկին առանձնացնել չի լինի, քանի որ հավաքականում չկա համաշխարհային ֆուտբոլին այս կամ այն կերպ հայտնի մեկը: Թիմի անդամների մեծամասնությունը հանդես է գալիս ազգային առաջնությունում: Բայց եղած ֆուտբոլիստների շարքում կարելի է առանձնացնել Մուհամադ աս-Սահլավին: Վերջինս որակավորման փուլում խփեց 16 գնդակ:

Սաուդյանի Արաբիայի ազգային թիմի գլխավոր մարզիչն իսպանացի Խուան Անտոնիա Պիցին է, ով  թիմի ղեկը ստանձնեց այն ժամանակ, երբ «անապատի արծիվներն» արդեն հաղթահարել էին Մունդիալի որակավորման փուլը: Մինչ այդ ազգային ընտրանին մարզում էր հոլանդացի Բերտ վան Վարվեյկը, ով որակավորման փուլից հետո համաձայնության չգալով նոր պայմանագրի կետերի հետ հեռացավ թիմից:

 

Սաուդյան Արաբիայի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 67-րդ տեղում է:

 

Կազմեց` Վարվառա Հայրապետյանը

A խումբ

Ռուսաստան

Ուրուգվայ

Եգիպտոս



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am