Տեխասում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 8 մարդ

Armenpress 19:43, 18 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Տեխաս նահանգի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 8 հոգի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է АВС13 հեռուստաընկերությունը:

Հրաձգության հեղինակը, ով ըստ ենթադրությունների դպրոցական է, ձերբակալված է: Տեղի ունեցածի դրդապատճառների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:

Հաղորդվում է, որ զինված անձը մտել է դասարան և կրակ բացել դասասենյակում գտնվողների վրա:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am