1000х90.jpg (78 KB)

ԱՄՆ-ում նորածինների թիվը կրճատվել Է մինչեւ 30 տարվա նվազագույն ցուցանիշ. The Wall Street Journal

Armenpress 18:02, 18 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում ծնելիության գործակիցը երկրորդ տարին Է՝ գտնվում Է ռեկորդային ցածր մակարդակի վրա, նորածինների թիվն անցյալ տարի կրճատվել Է մինչեւ 30 տարվա նվազագույն ցուցանիշ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Wall Street Journal-ը:

Առողջապահության բնագավառում վիճակագրական ազգային կենտրոնի տվյալների համաձայն, անցյալ տարի ԱՄՆ-ում ծնվել Է 3,853 մլն մանկիկ, ինչը նվազագույն ցուցանիշն Է 1987 թվականից ի վեր: Ընդ որում՝ ծննդունակության գործակիցն ամենացածրն Է եղել դիտարկումների ողջ ժամանակաշրջանում, այսինքն՝ ավելի քան հարյուր տարվա ընթացքում. 602 մանկիկ՝ մանկածնության տարիքի (15-ից մինչեւ 44 տարեկան) 10 հազար կանանց հաշվով: Ծնելիության միագումար գործակիցը (մեկ կնոջ հաշվով ծննդաբերությունների միջին թիվը նրա ողջ կյանքի ընթացքում) ընկել Է 1978 թվականից ի վեր նվազագույն մակարդակ՝ 1,76՝ տասը տարի առաջվա 2,1-ի դիմաց: Այսպիսով՝ երկրում ծնելիությունը ցած Է ընկել բնակչության բնական վերարտադրման համար անհրաժեշտ մակարդակից:

Երկրում ծնելիությոնը նվազում Է 2014 թվականից, բայց 2017 թվականին դիտվել Է առավել մեծ անկումը՝ նախորդ տարվա համեմատությամբ մոտավորապես 92 հազարով պակաս նորածիններ: Փորձագետները նշում են, որ դա դժվար Է օրինաչափություն որակել, քանի որ տնտեսական վերելքը, որպես կանոն, ուղեկցվում Է «բեբի-բումով»: Սակայն, չնայած տնտեսության ոլորտում տեղի ունեցած նկատելի բարելավումներին, գործազրկության նվազմանը, ծնելիության սրընթաց անկումը շարունակվում Է: Փորձագետները այդ երեւույթի մի քանի պատճառ են առանձնացնում:

Նախ՝ 21-րդ դարի երիտասարդ ընտանիքները հակված են հետաձգել երեխաների ծնվելը մինչեւ լավագույն ժամանակներ՝ առաջին տեղում դնելով կարիերան: Մյուս գործոնը կարող են լինել ներգաղթյալների ազգային կազմում կատարված փոփոխությունները, որոնց երեխաները կազմում են այն նորածինների գրեթե քառորդ մասը, որոնք ԱՄՆ-ում ծնվում են ամեն տարի: Օրինակ, ներկայում ներգաղթյալների մեծ մասն ասիացիներ են, իսկ նրանք, որպես կանոն, ավելի քիչ երեխաներ ունեն, քան եկվորների մյուս խմբերը: Երրորդ՝ այն կանայք, որոնք 2007-2009 թվականներին երեխաների ծնվելը հետաձգելԷիեն ռեցեսիայի պատճառով, ինչպես երեւում Է, ամբողջովին հրաժարվել են սերնդի շարունակման մտքից, նշում Է Նյու-Հեմփշիրի համալսարանից ժողովրդագրության հարցերի ավագ փորձագետ Քենեթ Ջոնսոնը: Նրա գնահատումներով՝ ԱՄՆ-ում ռեցեսիայի հետեւանքների պատճառով վերջին տարիներին 4,8 միլիոնով պակաս երեխա Է ծնվել, քան կարող Էր ծնվել: Հիվանդությունների հսկողության եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնը նաեւ հայտնել Է, որ 2017 թվականին 40-44 տարեկան կանայք միակ խումբն են դարձել ծնելիության ցուցանիշի զգալի ավելացմամբ այն դեպքում, երբ մնացած տարիքային խմբերի համար գործակիցները նվազում են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am