Գիտնականները մոտալուտ եւ անբուժելի համաճարակ են կանխատեսել

Armenpress 17:12, 18 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուժման անընկալունակ սնկիկը կարող Է շուտով հանգեցնել համաճարակի, որը կոչնչացնի բույսերը, կենդանիներին եւ մարդկանց:

Այս մասին Է վկայում Լոնդոնի Կայսերական քոլեջի եւ Էքսեթերի համալսարանի գիտնականների համատեղ հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Science գիտական հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մասնագետների եզրակացությունների համաձայն՝ սնկիկը շուտով կարող Է վերածվել հակաբիոտիկների նկատմամբ կայուն «գերմանրԷների» նմանակի եւ անընկալունակություն ձեռք բերել հակասնկային պատրաստուկների նկատմամբ, որոնք հաճախ չարաշահում են բժշկության եւ գյուղատնտեսության բնագավառում: Այս առնչությամբ մասնագետները կոչ են անում մշակել միջոցներ, որոնք ունակ լինեն դիմակայելու այդ սպառնալիքին: Հետազոտողները նաեւ պնդում են, որ սնկային վարակները շատ ավելի կյանքեր են խլում, քան կրծքագեղձի քաղցկեղը եւ մալարիան: Բացի դրանից, նրանց տվյալներով՝ սնկերի հարուցած հիվանդություններից մահացությունը համեմատելի Է տուբերկուլյոզից եւ ՁԻԱՀ-ից մահացության հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am