Կարաչենցովը Իսրայելից Մոսկվա Է վերադարձել ճարագայթային թերապիայի բուժընթացից հետո

Armenpress 16:37, 18 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 18-ին դերասան Նիկոլայ Կարաչենցովը Իսրայելից Մոսկվա Է վերադարձել ճառագայթային թերապիայի բուժընթացից հետո եւ անմիջապես հոսպիտալացվելու Է Մոսկվայում բուժզննման եւ քիմիաթերապիայի սեանս անցնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին պատմել Է դերասանի որդին՝ Անդրեյ Կարաչենցովը:

Մարտի վերջին Նիկոլայ Կարաչենցեւը կնոջ՝ Լյուդմիլա Պորգինայի հետ միասին մեկնել Էր Իսրայել թոքի վրա չարորակ նորագոյացության դեմ ճառագայթային թերապիա անցնելու համար, որը հայտնաբերվել Էր անցյալ տարվա աշնանը: Կես տարվա ընթացքում դերասանը հաջողությամբ քիմիաթերապիայի վեց բուժընթաց Է անցել ՌԴ մայրաքաղաքի կլինիկաներից մեկում: «Նրանք տեղ են հասել, ամեն ինչ նորմալ Է:

Այժմ հայրիկին անմիջապես կտանեն հիվանդանոց՝ Իսրայելից հետո հետազոտվելու համար: Պլանավորվում Է ճառագայթային թերապիայից հետո անցկացնել քիմիաթերապիա»,-պատմել Է Անդրեյ Կարաչենցովը: Նրա խոսքով՝ Իսրայելում ճառագայթային թերապիայի բուժընթացն ավարտելուց հետո արված նկարումը ցույց Է տվել, որ ուռուցքն զգալիորեն փոքրացել Է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am