Արայիկ Բաղդադյանը նշանակվել է ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար

Armenpress 16:21, 18 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնն է ստանձնել Արայիկ Բաղդադյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիան: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար է նշանակվել Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը: Վերջինիս վերանշանակելու որոշումը կայացվել է ըմբշամարտի ֆեդերացիայի և Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի շահերը հաշվի առնելով:

Բաղդադյանը առողջական խնդիրների պատճառով 2018 թվականի հունվարի 1-ից դադարեցրել էր իր գործունեությունը ֆեդերացիայում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am