Հաստատվել Է ՌԴ նոր կառավարության կազմը

Armenpress 15:52, 18 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել Է նախարարների նոր կաբինետի անհատական կազմի վերաբերյալ այն բոլոր առաջարկությունները, որոնք նրան մայիսի 18-ին ներկայացրել Է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին: «Ես համաձայն եմ. այսօր իսկ կստորագրեմ նշանակումների մասին հրամանագրերը: Մենք ձեզ հետ նախնական կարգով քննարկել ենք ձեր կողմից ներկայացված գործնականում բոլոր թեկնածությունները: Բոլոր այդ մարդիկ հայտնի են, աշխատանքի լավ փորձ ունեն, իրենց լավ են դրսեւորել աշխատանքի նախկին տեղամասերում»,-ասել Է նա Մեդվեդեւի հետ կայացած հանդիպմանը:

Այսպես, Մեդվեդեւն առաջարկել Է առաջին փոխվարչապետ նշանակել Անտոն Սիլուանովին, որը, նրա կարծիքով, նաեւ պետք Է լինի ֆինանսների նախարարը:

Փոխվարչապետների պաշտոնի համար ներկայացված մյուս թեկնածուների թվում են Տատյանա Գոլիկովան, Յուրի Տրուտնեւը, Օլգա Գոլոդեցը, Վիտալի Մուտկոն, Դմիտրի Կոզակը, Յուրի Բորիսովը, Ալեքսեյ Գորդեեւը, Մաքսիմ Ակիմովը, Կոնստանտին Չույչենկոն:

Ռուսաստանի նախագահը նաեւ համաձայնել Է ԱԳ նախարարության ղեկավար վերանշանակել Սերգեյ Լավրովին, պաշտպանության նախարար՝ Սերգեյ Շոյգույին, մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկուն, առեւտրի եւ արդյունաբերության նախարար՝ Դենիս Մանտուրովին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am