Կամփոփվեն «Junior Handes  awards -2017-2018»-ի արդյունքները

Armenpress 15:36, 18 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Junior Handes  awards» մրցանակաբաշխությունը ստեղծագործող երեխաներին արվեստի մի շարք ոլորտներում իրենց հմտությունները, կարողությունները ցուցադրելու հնարավորություն է տալիս: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա մայիսի 20-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական թատրոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Հանդես» ընկերության հիմնադիր տնօրեն, հեղինակ-կատարող Արման Կարապետյանն ասաց, որ հաճախ են նմանատիպ մրցանակաբաշխություններ կազմակերպում: «Այս միջոցառմանը մրցանակներ կհանձնվեն ավելի քան 30 անվանակարգում` «Լավագույն երգչախումբ», «Լավագույն մանկական հաղորդաշար», «Լավագույն մանկական կայք» և այլն»,-ընդգծեց նա:

Heqiat.am կայքի հիմնադիր, մրցանակաբաշխության աջակից Իրինա Թովմասյանի խոսքով`արվեստին վերաբերող յուրաքանչյուր լավ կազմակերպված միջոցառում  մշակույթը հարստացնելու քայլ է: «Հրաշալի է, երբ երեխաներն իրենց աշխատանքը, շնորհները ցուցադրելու հարթակ են ունենում: Իսկ երբ մրցանակների են արժանանում, շատ են ոգևորվում»,-շեշտեց Թովմասյանը:  

Երգչուհի Մեգին նշեց, որ ուրախ է կրկին հանդես գալ մրցանակաբաշխությանը: «Նախորդ անգամ երգել եմ ՀՀ զորամասերում: Այդ ժամանակ այնպիսի զգացողություն ունեի, ասես բարի, լավ բան եմ անում: Ցանկանում եմ, որ իմ հասակակիցները երգով, պարով մարդկանց փոխանցեն դրականը»,-խոստովանեց Մեգին:

Մրցանակաբաշխությունն իրականացվում է երկրորդ անգամ: Այն կազմակերպում է «Հանդես» ընկերությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am