Արդարադատության նախարարը խոսել է Բարձրագույն դատական խորհրդի գործունեության մասին  

Armenpress 14:33, 18 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհուրդը բավականին մեծ անելիքներ ունի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նրա խոսքով` օրենսդիր մարմինը կընդունի օրենքներ, որոնք պետք է երաշխավորեն դատական իշխանության անկախությունը:

«Օրինակ` պետք է բեռնաթափվեն դատարանները, որպեսզի կարողանան արդյունավետ  արդարադատություն իրականացնել և ապահովել գործերի ողջամիտ քննությունը, սոցիալական  և ինստիտուցիոնալ անկախության երաշխիքը: Պետք է դատարանները իրականացնեն արդարադատություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից»,- ընդգծեց Զեյնալյանը:

Արդարադատության նախարարը հավելեց նաև, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ընտրվել են Ազգային ժողովի կողմից, և այն աշխատում է:

«ԱԺ-ում կողմ և դեմ քվեարկության արդյունքում բարձրագույն դատական խորհուրդն ընտրվել է: Դա Ազգային Ժողովի բոլոր պատգամավորների կողմից ընդունված որոշում է»,- ընդգծեց նախարարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am