Ժորդի Ժոաո Մոնրոյ Արարատը Հայաստան կժամանի մոտ օրերս  

Armenpress 13:56, 18 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորեկ Ժորդի Ժոաո Մոնրոյ Արարատը Երևան է ժամանելու մայիսի 21-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Ժորդի Ժոաո Մոնրոյ Արարատը ժամանելու է Երևան մայիսի 21-ին, ժամը 03:45-ին՝ Վարշավայից: Ցանկացողները կարող են դիմավորել ֆուտբոլիստին «Զվարթնոց» օդանավակայանում: 

Հայաստանի ազգային հավաքականի մյուս նորեկների ժամանման ամսաթիվը կհայտնվի լրացուցիչ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am