Հրաձգություն Է տեղի ունեցել Թրամփին պատկանող գոլֆ-ակումբում

Armenpress 13:38, 18 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դորալ քաղաքում (Ֆլորիդայի նահանգ) ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող գոլֆ-ակումբի տարածքում մայիսի 18-ի վաղ առավոտյան միջադեպ Է տեղի ունեցել՝ հրաձգությամբ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Դորալի օկրուգի ոստիկանության վարչությունը:

«Դորալի ոստիկանությունը մեկնել Է ի պատասխան այն հաղորդման, որ Trump National Golf Resort (գոլֆ-ակումբի) տարածքում կատարվել են կրակոցներ,- նշված Է օկրուգի ոստիկանական վարչության հաղորդագրության մեջ:- Ֆիգուրանտը կալանքի տակ Է վերցվել: Այս պահին տուժածների վերաբերյալ տեղեկատվության չկա»:

2012 թվականին Trump Organization ընկերությունը Դորալ քաղաքում գոլֆի դաշտերով հյուրանոցի համալիրը ձեռք Է բերել 150 միլիոն դոլարով եւ այդ գոլֆ-ակումբը վերանվանել Է Trump National Golf Resort, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am