Էկվադորի նախագահը կրճատել Է Ասանժի պահպանությունը Լոնդոնի դեսպանատանը

Armenpress 13:01, 18 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էկվադորի նախագահ Լենին Մորենոն կարգադրել Է Լոնդոնում հանրապետության դեսպանատանը կրճատել պահպանության այն աշխատակիցների թիվը, որոնք լրացուցիչ նշանակված են WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի անտվանգության ապահովման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 18-ին հայտնել Է Reuters գործակալությունը:

«Նախագահ Մորենոն կրագադրություն Է արել՝ Լոնդոնում Էկվադորի դիվանագիտական ներկայացուցչությունում կրճատել պահպանության աշխատակիցների թիվը,- ասված Է վարչակազմի հայտարարության մեջ:- Ներկա պահից դեսպանատանը պետք Է լինեն Էկվադորյան դիվանագիտական ներկայացուցչությունների համար սովորական թվով աշխատակիցներ»:

Ավելի վաղ Էկվադորի արտաքին գործերի նախարար Մարիա Ֆեռնանդա Էսպինոսան հայտարարել Է, որ իր երկիրը պատրաստ Է Մեծ Բրիտանիայի հետ երկխոսություն սկսել Ջուլիան Ասանժի ճակատագրի վերաբերյալ, որը թաքնվում Է Լոնդոնում երկրի դեսպանատանը: «Մենք արդեն բազմիցս ասել ենք, որ կցանկանայինք լուծում գտնել Ասանժի համար՝ նրա դժվարին վիճակը կարգավորելու նպատակով: Անշուշտ, հիմնական գործոնը մարդու, այսինքն՝ Ասանժի իրավունքների պաշտպանությունն Է»,- ասել Է նա:

Ավելի վաղ զանգվածային լրատվամիջոցները հայտնել են, որ Էկվադորի կառավարությունը շուրջ հինգ միլիոն դոլար Է ծախսել Ասանժի անվտանգության ապահովման համար: Ասանժը 2012 թվականից գտնվում Է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը:

Այն ժամանակ նա դիմել Էր Էկվադորի իշխանություններին՝ քաղաքական ապաստանի խնդրանքով՝ WikiLeaks-ում իր գործունեության կապակցությամբ Շվեդիայի իշխանությունների կողմից ԱՄՆ արտահանձնման երկյուղների պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am