Եգիպտոսը պաղեստինցիների համար բացում Է Գազայի հատվածի հետ սահմանի անցակետը

Armenpress 12:40, 18 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին որոշում Է ընդունել բացել հսկիչ այցակետը Գազայի հատվածի հետ սահմանի Ռաֆահ քաղաքում, որպեսզի պաղեստինցիները կարողանան ազատորեն այն հատել մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսվա ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այս որոշումն ընդունվել Է, որպեսզի թեթեւացվի Գազայի հատվածի բնակիչների տառապանքը»,- գրել Է Եգիպտոսի նախագահը Facebook-ի իր Էջում:

Ռաֆահ քաղաքի հսկիչ անցակետը միակ տրանսպորտային ուղին Է, որը հարում Է Գազայի հատվածին, եւ չի վերահսկվում իսրայելացիների կողմից:

Եգիպտոսի իշխանությունները վերջին տարիներին փակում Էին այն անվտանգության նկատառումներով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am