Ֆինլանդիայում առաջարկել են հրաժարվել կին զինվորականների ծառայություններից

Armenpress 12:13, 18 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Յուսի Նիինիստյոն առաջարկել Է հրաժարվել այն կանանց ծառայություններից, որոնք ցանկանում են կամավոր զինվորական ծառայության անցնել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 18-ին հայտնել Է Aamulehti թերթը:

Հրատարակությանը տված հարցազրույցում նախարարն առաջարկում Է բյուջեի խնայողության միջոցառումներ, որոնց թվում Է կանանց ծառայություններից հրաժարվելը կամավոր զինվորական ծառայության անցնելիս: Օրինակ՝ մեկ տարով կին զինվորականների ծառայություններից հրաժարվելը բյուջեին կբերի չորս մլն եվրոյի խնայողություն: «Կանայք մեծ աշխատանք են կատարում զինված ուժերում, բայց մենք պետք Է տնտեսենք: Դա կապահովի չորս մլն եվրոյի տնտեսում»,-ասել Է Նիինիստյոն:

Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը մարտի 6-ին հայտնել Է, որ կանանցից ռեկորդային քանակով դիմումներ են ստացվել զինվորական ծառայություն անցնելու մասին: 2018 թվականին կամավոր զինվորական ծառայությանը մասնակցելու համար կանանցից ստացվել Է 1516 հայտ:

Դա 400-ով ավելի Է, քան անցյալ տարի, ճշտել Է գերատեսչությունը: Ֆինլանդիայում կանայք առաջին անգամ կարողացան զինվորական ծառայություն անցնել 1995 թվականին, այն ժամանակ ստացվել Էր 793 հայտ: 1995 թվականից ի վեր Ֆինլանդիայում զինվորական ծառայություն Է անցել 8,1 հազար կին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am