Սպիտակ ռնգեղջյուրին փորձում են բնաջնջումից փրկել փոխնակ մայրության միջոցով

Armenpress 12:02, 18 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սան Դիեգոյի կենդանաբանական այգում Էգ հարավային սպիտակ ռնգեղջյուրը կաղողացել Է հղիանալ արհեստական բեղմնավորման միջոցով, ինչը գիտնականներին բնաջնջվող հյուսիսային ենթատեսակի պոպուլյացիայի վերականգնման հույս Է տալիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 17-ին հայտնել Է Associated Press գործակալությունը:

16 – 18 ամսվա ընթացքում, այդքան Է տեւելու կենդանու հղիությունը, Վիկտորյա ռնգեղջյուրը կգտնվի խիստ հսկողության ներքո: Եթե դրան հաջողվի առողջ սերունդ տալ, գիտնականները հուսով են, որ ապագայում նա կկարողանա փոխնակ մայր դառնալ հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրի ձագի համար:

Այս տարվա մարտին Քենիայում 45 տարեկանում սատկել Է հյուսիսային ենթատեսակի վերջին արական ներկայացուցիչը: Արգելոցում, որտեղ նա բնակվում Էր, պահպանել են նրա գենետիկական նյութը՝ հուսալով, որ ցեղը կարող Է շարունակել հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրի վերջին երկու Էգերից մեկը: Հարավային ենթատեսակի պոպուլյացիան այս պահին ունի շուրջ 20 հազար առանձնյակ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am