Քուվեյթը ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձեւի նախագիծ Է տարածել պաղեստինցիների պաշտպանության մասին

Armenpress 11:58, 18 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուվեյթը ՄԱԿ-ի Անտվանգության խորհրդի բանաձեւի նախագիծ Է պատրաստել, որը դատապարտում Է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում բողոքի ակցիաները ճնշելիս եւ կոչ Է անում տարածաշրջանում տեղավորել պաղեստինցիների պաշտպանության միջազգային առաքելություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանի մի աղբյուր: Նրա խոսքով տեքստը տարածվել Է Անվտանգության խորհրդի անդամների շրջանում եւ կարող Է քննարկվել մինչեւ այս շաբաթվա վերջը:

Նրա խոսքով՝ նախագծում «ամենայն վճռականությամբ» դատապարտվում Է Իսրայելի կողմից քաղաքացիական անձանց դեմ ուժի կիրառումը օկուպացված պաղեստինյան տարածքներում, նախեւառաջ Գազայում: Հրեական պետության իշանություններից պահանջվում Է անհապաղ դադարեցնել այդ գործողությունները եւ հարգել իր հանձնառությունները միջազգային իրավունքի շրջանակներում:

Մայիսի 15-ին Գազայի հատվածի հետ Իսրայելի սահմանին կատաղի ընդարումներ են տեղի ունեցել պաղեստինցի բնակչության եւ իսրայելացի զինվորականների միջեւ, ինչի առիթ Է դարձել նույն օրն Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանատան պաշտոնական տեղափոխումը Երուսաղեմ: Վերջին տվյալներով՝ ընդհարումների ընթացքում զոհվել Է 60-ից ավելի պաղեստինցի, վիրավորվել են ավելի քան 2,8 հազար բնակիչներ: Գազայի եւ Իսրայելի սահմանին բողոքի ակցիաները շարունակվում են մարտ ամսվա վերջից, միջազգային հումանիտար կազմակերպությունների տվյալներով՝ այդ ժամանակահատվածում տուժել Է ավելի քան 10 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am