«Մունդիալ-1938». ֆուտբոլային Օլիմպոսը կրկին նվաճեց Իտալիան

Armenpress 09:07, 18 Մայիս, 2018

 ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվ կրկին` 4 տարի անց, ֆուտբոլասերներն աշխարհի տարբեր ծագերից մեկ ամիս շարունակ գամվելու են հեռուստաէկրաններին և ողողելու են մարզադաշտերը: Ռուսաստանն ընդունում է ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունը: Եվ գուցե հենց այս աշխարհի առաջնությանը կստեղծվեն ֆուտբոլային կոմբինացիաներ, որոնք կփոխեն ֆուտբոլի մասին մեր կարծիքը, կխփվեն գոլեր, որոնց մասին կխոսվեն տարիներ շարունակ: Ֆուտբոլային 90 րոպեները նորից միլիոններին կսովորեցնեն զգալ հաղթանակի երջանկությունը և պարտության դառնությունը, ինչ խաղադաշտի 11 ֆուտբոլիստները: Կստիպեն վեր ցատկել, ապշել, հիասթափվել, քանի որ հենց դրանում է ֆուտբոլի գեղեցկությունը` համախմբել միլիոններին «90 րոպեի մեջ»…

Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ «Արմենպրես»-ը ձեզ է ներկայացնում աշխարհի առաջնության պատմական ակնկարկը, հիշեցնում չմոռացվող հերոսների մասին, պատմում նրանց մասին, ովքեր ֆուտբոլը դարձրել են այնպիսին, ինչպիսին մենք գիտենք այն այսօր:

Մունդիալի պաստառը

Երրորդ Մունդիալը ֆրանսիական էր

Ֆուտբոլի աշխարհի երրորդ առաջնությունը կայացավ Ֆրանսիայի 10 քաղաքների (Բորդո, Լիլ, Անթիբ, Հավր, Փարիզ, Ստրասբուրգ, Ռեյմս, Լիոն, Մարսել, Թուլուզ) 11 մարզադաշտերում: 1934 թվականի փլեյ-օֆֆ ձևաչափը պահպանվեց: Եթե հիմնական ժամանակի 90 րոպեներից հետո ոչ ոքի է, ապա խաղարկվում է 30 րոպե ավելացված ժամանակ: 1938 թվականի Մունդիալն երկու աշխարհի գավաթներից վերջինն էր, որտեղ չանցկացվեցին խմբային փուլի խաղարկություններ:

Մունդիալի գնդակը

Առաջնությունը ձգվեց 16 օր, որի ընթացքում կայացան 18 հանդիպում:  Մունդիալի ժամանակ խփվեց 84 գոլ, իսկ լավագույն խմբարկուն Բրազիլիայի հավաքականից Լեոնիդաս էր 7 գոլով: Ամենախոշոր արդյունքը գրանցվեց առաջին փուլի Բրազիլիա-Լեհաստան խաղում` 6:5: Ֆրանսիական մունդիալին հետևեցին 375.500 հանդիսական:

Եզրափակիչը

Փարիզի «Իվ Դյու Մանուար» մարզադաշտն ընդունեց աշխարհի առաջնության երրորդ ամենասպասված եզրափակիչը, որտեղ հաղթողին որոշեցին Հունգարիայի և Իտալիայի ընտրանիները: «Ազուրիներին» հաջողվեց պատմություն կերտել` հաղթելով հունգարներին 2:4 հաշվով դարձան առաջին երկիրը, որ երկու անգամ անընդմեջ նվաճեցին բաղձալի գավաթը: Եզրափակչին ստադիոնից հետևեցին 45.000 ֆուտբոլասեր: Մրցաշարում երրորդ տեղը գրավեց Բրազիլիայի ազգային թիմը, որը երրորդ տեղի համար խաղում 2:4 հաշվով հաղթեց Շվեդիային:

Փաստեր

ՖԻՖԱ մինչ այդ հայտարարել էր, որ աշխարհի առաջնությունները ըստ հաջորդականության կանցկացի Հարավային Ամերիկայում և Եվրոպայի, սակայն երրորդ Մունդիալն անցկացվեց Ֆրանսիայում, որին բոյկոտի պատճառով չմասնակցեցին հարավամերիկյան թիմերը:

Սա այն բացառիկ առաջնությունն էր, որտեղ պոկերի հեղինակ դարձան երկու ֆուտբոլիստներ` Բրազիլացի Լեոնիդաս և լեհ Վիլիմոսվկին: Հենց այդ խաղից հետո, երբ Բրազիլիան հաղթեց Լեհաստանին 6:5 հաշվով Լեոնիդասը ստացավ «Սր ադամանդ» մականունը:

Իտալիայի ազգային թիմը երկրորդ անգամ պահպանեց աշխարհի չեմպիոնի կոչումը օգտագործելով միայն 14 ֆուտբոլիստների:

Հենց այս աշխարհի առաջնությունից հետո սկսվեց Երկրորդ Համաշխարհային պատերազմը և Մունդիալն ընդհատվեց 12 տարով:

 

Կազմեց` Վարվառա Հայրապետյանը

«Մունդիալ-1930»

«Մունդիալ-1934»



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am