ՌԴ ՊՆ բուհի շրջանավարտներն այցելել են Հայաստանում ռուսական ռազմաբազա

Armenpress 19:57, 17 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պաշտպանության նախարարության բարձրագույն ուսումնական հաստատության շրջանավարտներն այցելել են Հայաստանում ռուսական ռազմաբազա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ռուսական ռազմաբազայի մամուլի ծառայությունից: 

Երիտասարդ սպաները կանցնեն տեղանքի լեռնային պայմաններին ադապտացվելու դասընթացներ, կծանոթանան տարածաշրջանի պատմությանը, մշակույթին և ավանդույթներին: 

Զինվորական հրամանատարությունը կօգնի որպես փորձառու հրամանատարներ նրանց կայացման հարցում, կլուծվեն նրանց ընտանիքների սոցիալական խնդիրները՝ կապված աշխատանքի, ծառայողական բնակարանի տրամադրման հետ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am