Ռուս բլոգերները բացահայտում են Հայաստանը

Armenpress 17:22, 17 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի՝ Ռուսաստանի Դաշնությունում և ԱՊՀ երկրներում Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը մեծացնելու քաղաքականության շրջանակներում  2018թ. մայիսի 12-ից 17-ը Հայաստան  էր հրավիրել ռուսական մի շարք հայտնի բլոգերների, ովքեր 6 օրվա ընթացքում սեփական փորձով բացահայտել են Հայաստանի ողջ զբոսաշրջային գրավչությունը, նրանցից շատերը Հայաստանում առաջին անգան էին և ինչպես իրենք էին խոստովանում Հայաստանը հարուստ  պատմամշակութային, արևոտ, հյուրընկալ և անվտանգ երկիր է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախագիծը իրականացվել է Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ, իսկ ֆինանսավորումը իրականացրել է «Ինտեգրված Գյուղական Զբոսաշրջության Զարգացում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի կողմից:

Նրանցից մի քանիսն արդեն իսկ իրենց պաշտոնական ինտագրամյան էջերում անդրադարձել են Հայաստանին: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն կիսվում է նրանց տպավորություններով. «Խմում եմ Հայաստանի համար. Ժամանելով Հայաստան, ինձ մոտ հայտնաբերեցի հիշողության կորուստ, մոռանալով ինչ է ձանձրույթը, դիետան  և քնելը: Ես հրաշքով չպայթեցի և ցանկանում էի ուտել իմ սեփական քաշից ավելին, ապա ցանկանում էի նույնքան էլ խմել, քանի որ պատահաբար  հայտնվեցի  Երևանի գինու օրերին, որը հեքիաթային էր»:  «Գալով Հայաստան, ձեր կյանքը ընդմիշտ կփոխվի»: «Այս երկու օրերին ես հասցրել եմ բացահայատել  հայերի մասին մի քանի բան, որ  հայաստանցիները չափազանց հյուրընկալ են, այստեղի բնակչության մեծամասնությունը խոսում է ռուսերեն, ի տարբերություն Վրաստանի:  Երկիր կարելի է  գալ ներքին անձնագրերով և հայկական ազգային խոհանոցը շատ համեղ է: Շարունակում ենք բացահայտել երկիրը»:

Բլոգերները 6-օրյա այցի ընթացքում հասցրել են  այցելել Խոր Վիրապ, Սևան, Շաքիի ջրվեժ,  Զորաց քարեր, Գորիս, Տաթև, Բջնի, Արագած, Սևան, Հովք գյուղ և այլ  վայրեր:

Նախագծի խորագիրն է  #АйДаАрмения, իսկ բլոգգերների  հրապարակումներին   կարող եք հետևել  www.armenia.travel Հայաստանի պաշտոնական զբոսաշրջային կայքի ինստագրամյան  էջում կամ   #АйДаАрмения հեշթեգով։

Հիշեցնենք, որ 2018 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանի Դաշնությունից այցելությունները կազմել են 112 260՝ անցած տարվա համեմատ գրանցելով 22 տոկոս աճ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am