1000х90.jpg (78 KB)

Հայտնի Է դարձել «Աստղային պատերազմների» հաջորդ մասի սյուժեն

Armenpress 17:13, 17 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աստղային պատերազմներ» ֆանտաստիկ ֆրանշիզայի հաջորդ սփին-օֆը նվիրված կլինի Հանա Սոլոյի ընկերոջը՝ Լենդո Քալրիսիանին: Այդ մասին, ինչպես գրում Է Esquire-ը, հայտարարել Է Lucasfilm ստուդիայի նախագահ Քեթլին Քենեդին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք դեռ շատ պատմություններ ունենք Հանայի եւ Չուբաքայի մասին, որոնք մենք ցանկանում ենք պատմել, բայց հաջորդը կլինի Լենդոյի մասին»,-ընդգծել Է Քենեդին:

Ֆիլմի թողարկման ստույգ ամսաթիվն առայժմ չի բացահայտվում: Lucasfilm-ում պլանավորում են «Աստղային պատերազմների» հերթական սփին-օֆը թողարկել 2020 թվականին:

2019-ին պլանավորված Է ֆրանշիզայի իններորդ Էպիզոդի ռելիզը: Լենդո Քալրիսիանը Ամպոտ քաղաքի սեւամորթ բարոն-ադմինիստրատորն Է, որը Հանա Սոլոյին տանուլ Է տվել Millennium Falcon տիեզերանավը:

Քալրիսիանը հայտնվել Է «Աստղային պատերազմների» հինգերորդ եւ վեցերորդ՝ «Կայսրությունը պատասխան հարված Է հասցնում» եւ «Ջեդայի վերադարձը» Էպիզոդներում:

Դասական եռերգության ֆիլմերում հերոսին մարմնավորել Է դերասան Բիլի դի Ուիլյամսը: Քալրիսիանը նաեւ հայտնվում Է «Աստղային պատերազմների» վերջին սփին-օֆում՝ «Սոլո: Աստղային պատերազմներ. պատմություններ» ժապավենում, այս կինոնկարում հերոսին մարմնավորել Է Դոնալդ Գլովերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am