ԵՄ-ն պատրաստ Է կրճատել ԱՄՆ-ի հետ առեւտրի արգելքները՝ մաքսերից ազատման դեպքում. Մերկել
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը պատրաստ Է ԱՄՆ-ի հետ քննարկել առեւտրական արգելքների կրճատումը, բայց այն դեպքում, եթե Վաշինգտոնը Եվրոպան մշտական հիման վրա ազատի մետաղների մաքսերից: Մայիսի 17-ին Սոֆիայում այս մասին հայտարարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով ԵՄ - Արեւմտյան Բալկաններ գագաթնաժողովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«ԱՄՆ-ի հետ առեւտրի վերաբերյալ մենք միասնական դիրքորոշում ունենք: Մենք ցանկանում են (տուրքադրվողների ցուցակից) բացառում ապահովել մշտական հիման վրա: Դրանից հետո մենք պատրաստ կլինենք խոսելու առեւտրի արգելքների փոխադարձ կրճատման մասին»,- ասել Է նա:
2018 թվականի մարտին ԱՄՆ-ն մաքսեր սահմանեց պողպատի եւ ալյումինի ներմուծման համար՝ համապատասխանաբար 25 տոկոսով եւ 10 տոկոսով: Մինչեւ հունիսի 1-ը հետաձգում են ստացել Կանադան, Մեքսիկան եւ Եվրամիության երկրները: Մայիսին Սպիտակ տունը նաեւ հայտարարել Է Արգենտինայի, Ավստրալիայի եւ Բրազիլիայի հետ համաձայնությունների հասնելու մասին, որոնց մանրամասները չեն հայտնել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: