Ավստրալիայում ստեղծել են աշխարհում ամենամեծ 3D-տպիչը

Armenpress 15:14, 17 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալացի ինժեներները ոչ այնքան հեռու ապագայում կսկսեն ինքնաթիռների թեւեր ու ֆյուզելաժներ եւ սուզանավերի կորպուսներ «տպել»: Այս կանխատեսմամբ հադնես Է եկել Titomic ընկերության ղեկավար Ջեֆ Լանգը՝ ընկերության կողմից ստեղծված աշխարհում ամենամեծ 3D-տպիչի շնորհանդեսում, որը կայացել Է Մելբուռնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այդ վիթխարի տպող սարքը, որը տեղակայված Է քաղաքի արդյունաբերական գոտու գործարանային մասնաշենքերից մեկում, ունի 40 մետր երկարությամբ եւ 20 մետր բարձրությամբ շրջանակի ձեւ եւ արդեն այժմ կարող Է արտադրել 9 x 3 x 1,5 մետր չափերով դետալներ: Լանգը ճշտել Է, որ ավստրալական տպիչը ոչ միայն պատրաստված Է նորովի, այլեւ շատ ավելի հզոր Է այժմ օգտագործվող համանման 3D-հաստոցներից:

«Դրա աշխատանքի արագությունը կազմում Է ժամում 45 կիլոգրամ, մնչդեռ գոյություն ունեցող մյուս մեքենաները կարող են «տպել» օրական մոտավորապես 1 կիլոգրամ»,- նշել Է նա: «Մենք պլանավորում ենք շարունակել կատարելագործել այդ տեխնոլոգիան, ամենից առաջ դիզայնի տեսակետից, որպեսզի սովորենք ավելի խոշոր եւ բարդ դետալներ արտադրել, մենք նաեւ ցանկանում ենք այն վաճառել այլ երկրների»,- հայտնել Է Titomic-ի ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am