1000х90.jpg (78 KB)

Ֆուտբոլի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում  

Armenpress 15:15, 17 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը պահպանել է դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիս ամսվա դասակարգման աղյուսակում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը 347 միավորով 98-րդ տեղում է:

Դասակարգման աղյուսակի առաջին տասնյակում փոփոխություն չկա. միմյանց հաջորդում են Գերմանիայի, Բրազիլիայի, Բելգիայի, Պորտուգալիայի, Արգենտինայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Չիլիի, Լեհաստանի հավաքականները: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am