ԵԱՏՄ-ն եւ Չինաստանը առեւտրատնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Armenpress 11:26, 17 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությունը եւ Չինաստանը առեւտրատնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իրադարձության վայրից հայտնել Է ՏԱՍՍ-ի թղթակիցը:

Ավելի վաղ Ղազախստանի ազգային Էկոնոմիկայի նախարար Թիմուր Սուլեյմենովը ասել Է, որ համաձայնագիրը մաքսատուրքերի չեղարկում կամ ոչ տարիֆային արգելքների ավտոմատ նվազեցում չի նախատեսում: Այդուհանդերձ համաձայնագիրը թույլ կտա բարելավել Չինաստանի շուկա ԵԱՏՄ-ի ապրանքների մուտքի պայմանները՝ առեւտրական ընթացակարգերի պարզեցման, թափանցիկության մակարդակի բարձրացման, ինչպես նաեւ առետրական համագործակցության բոլոր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման վերաբերյալ համաձայնագրում առկա նորմերի միջոցով:

ԵԱՏՄ-ն եւ ՉԺՀ-ի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցություններն անցկացվում Էին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի որոշման հիման վրա: Բանակցություններին մասնակցում Էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ԵԱՏՄ-ի երկրների ազգային կառավարությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ փորձագետներ եւ Չինաստանի գերատեսչությունների պաշտոնական ներկայացուցիչներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am