Շարապովան դուրս եկավ Հռոմի մրցաշարի հաջորդ փուլ

Armenpress 09:10, 17 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս թենիսիստ Մարիա Շարապովան կամային հաղթանակ տոնեց Հռոմի ATP  Հռոմի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հռոմի մրցաշարի երկրորդ շրջանում Շարապովան մրցում էր Սլովակիան ներկայացնող Դիմինիկա Ցիբուլկովայի հետ: 2 ժամ 32 րոպե ձգված մրցախաղում Շարապովան հաղթեց 6:3, 4:6, 2:6 հաշվով: Շարապովայի հաջորդ մրցակիցը Ավստրալիան ներկայացնող Գավրիլովան է:

Հռոմի մրցաշարը մեկնարկել է մայիսի 12-ին և կեզրափակվի 20-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am