1000х90.jpg (78 KB)

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 27 դեպք

Armenpress 21:25, 16 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 15-ից 16-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 27 դեպք։

Բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության 6-ական, յուրացման կամ վատնման 5, խարդախության 3, անձի առևանգման, խուլիգանության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական ու կաշառակերության 1 դեպք։ 

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է համակարգչային հանցագործության 1 դեպք: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am