Ռոուհանին հայտարարել Է, որ «իրանաֆոբիային» փոխարինելու Է գալիս «թրամփաֆոբիան»

Armenpress 17:11, 16 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կարծում Է, որ «իրանաֆոբիայի» փոխարեն աշխարհում սկսվում Է «թրամփաֆոբիան»: Ինչպես մայիսի 16-ին հայտնել Է ISNA գործակալությունը, այդ մասին Իրանի ղեկավարը հայտարարել Է նախարարների կաբինետի նիստում, որը նվիրված Էր Ռամադան ամսվա սկսվելուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իրանաֆոբիայի փոխարեն, որն ամբողջ աշխարհում տարածում Էր ստահոդ քարոզչությունը, այսօր գալիս Է «թրամփաֆոբիան»,-ասել Է Ռոուհանին:-Այսօր Իրանին բոլորը հարգում են, քանի որ ի դեմս նրա տեսնում են մի երկիր, որը վարում Է խաղաղությանը միտված քաղաքականություն եւ կատարում Է միջազգային պայմանավորվածությունները»:

Դրա հետ մեկտեղ Իրանի նախագահը նշել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի թույլ տված վրիպումները: «Թրամփը պլանավորել Էր, որ երեկոյան ինքը կհայտարարի Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու մասին, իսկ արդեն հաջորդ օրվա առավոտյան Իրանը կհայտարարի այդ համաձայնագրից իր դուրս գալու մասին»,-ասել Է Ռոուհանին: Նրա խոսքով՝ ԱՄն-ի ղեկավարն ակնկալում Էր, որ այդպիսով կարելի կլինի միջազգային հանրակցությանը համոզել՝ անհապաղ վերականգնելու նախկին պատժամիջոցների գործողությունը Իսլամական Հանրապետության նկատմամբ: Ինչպես պարզաբանել Է Իրանի նախագահը, «Թրամփն արեց իր առաջին քայլը, բայց երկրորդ քայլում վրիպեց»:

«Բազմակողմ միջուկային համաձայնագրից Ամերիկայի չհիմնավորված դուրս գալուց հետո մենք որոշում ընդունեցինք գործարքը պահպանել մնացած մասնակից երկրների համար,-պարզաբանել Է Ռոուհանին:-Եթե այդ հինգ երկրների հետ համագործակցությունը մեզ թույլ տա ամբողջ ծավալով ապահովել մեր շահերը, ապա մենք կշարունակենք համագործակցել այդ ձեւաչափով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am