ԵԽ-ն Եվրամիության ղեկավարությանն է ուղարկել Ադրբեջանի հետ կնքվելիք համաձայնագրի վերաբերյալ առաջարկությունները

Armenpress 17:13, 16 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի պատգամավորները մայիսի 15-ին Եվրամիության ղեկավարությանը առաջարկներ են ուղարկել Ադրբեջանի և ԵՄ միջև կնքվելիք համաձայնագրի վերաբերյալ: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: 

Առաջարկություններում հատկապես շեշտը դրված է այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը պարտավոր է հարգել  մարդու հիմարար ազատություններն ու իրավունքները: 

Համաձայնագիրը պետք է  նպաստի կոռուպցիայի, փողերի լվացման, հարկերից խուսափելու և հիմարար ազատությունների համար պայքարի առաջընթացին:

Առաջարկություններն ընդունվել են Եվրախարհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից: 

Ներկայումս ԵՄ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորվում են 1999թ. գործընկերության և համագործակցության համաձայնագրով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am