1000х90.jpg (78 KB)

Աշխարհում առաջին անռելս Էլեկտրագնացք են փորձարկում Չինաստանում

Armenpress 16:50, 16 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: CRRC չինական ընկերությունը ներկայացրել Է աշխարհում առաջին անռելս Էլեկտրագնացքը: Տեսանյութում կադրեր են ցուցադրված Չժուչժոու քաղաքում գնացքի փորձարկումներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Էլեկտրագնացքը մշակված Է որպես մետրոյի ավելի Էժան ու նվազ Էներգատար այլընտրանք, որը կօգնի ճանապարհները բեռնաթափել Չինաստանի խտաբնակ շրջաններում: Հասարակական տրանսպորտի նոր միջոցն օգտագործում Է լիթիումատիտանային մարտկոցներ, որոնք 25 կիլոմետր վազք են ապահովում, ընդ որում՝ գնացքը կարող Է զարգացնել ժամում մինչեւ 70 կիլոմետր արագություն: Փոխադրամիջոցը շարժվում Է «վիրտուալ ռելսերով», ուստի կարող Է կիրառվել ընդհանուր օգտագործման ճանապարհներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am