Կիրիշիում մեկնարկեց «Աշխարհի պատանի աստղեր» հեղինակավոր շախմատային միջազգային մրցաշարը  

Armenpress 13:22, 16 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Կիրիշի քաղաքում երեկ մեկնարկեց «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հեղինակավոր այս ստուգատեսին Հայաստանն ունի երեք պատվիրակ՝ գրոսմայստեր Արամ Հակոբյանը, միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանը: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է Ուկրաինան ներկայացնող գրոսմայստեր Կիրիլ Շևչենկոն: Արամ Հակոբյանը իր գործակիցով երկրորդն է:

Համաձայն վիճակահանության՝ երեկ կայացած առաջին տուրում մրցաշարի երկու ֆավորիտները՝ Շևչենկոն և Հակոբյանը, մրցում էին միմյանց դեմ: Լարված ընթացք ունեցած պարտիան 94-րդ քայլում ավարտվեց հաշտությամբ:

Շանթ Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Կիրիլ Շուբինի հետ, իսկ Մամիկոն Ղարիբյանը պարտվեց Նիկողոս Կաչարավային:

Անդրանիկ տուրում հաղթանակներ տոնեցին նաև Վոլոդար Մուրզինը և Արսենի Նեստերովը:

Հաջորդ տուրում Արամ Հակոբյանի մրցակիցն է լինելու Սերգեյ Լոբանովը, Շանթ Սարգսյանն ուժերը կչափի Նիկողոս Կաչարավայի, իսկ Մամիկոն Ղարիբյանը՝ Վոլոդար Մուրզինի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am