Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի հարսանեկան զգեստները

Armenpress 12:58, 16 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչ բարձր հասարակությունը պատրաստվում Է արքայազն Հարրիի եւ նրա հարսնացուի՝ Մեգան Մարքլի ամուսնական արարողությանը, Sputnik-ը մեր ուշադրությանն Է ներկայացնում Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի հարսանեկան զգեստների նկարների ֆոտոժապավենը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գրեթե ողջ աշխարհը սրտի թրթիռով սպասում Է արքայազն Հարրիի եւ նախկին դերասանուհի Մեգան Մարքլի ամուսնական արարողությանը, որը կայանալու Է մայիսի 19-ին: Արքայազն Հարրին եւ նրա հարսնացուն իրենց հարսանիքին Վինձորի դղյակ են հրավիրել հազարից ավելի հասարակ բրիտանացիների: Հրավիրվածների թվում են տարբեր բարեգործական կազմակերպությունների աշխատակիցներ, դպրոցականներ, թագավորական պալատին առընթեր աշխատող մարդիկ, ինչպես նաեւ Վինձորի բնակիչներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am