Հազվագյուտ կապույտ ադամանդը Ժնեւի Sotheby՚s-ի աճուրդում վաճառվել Է 6,7 մլն դոլարով

Armenpress 12:08, 16 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 300-ամյա թագավորական պատմությամբ տանձաձեւ կապույտ ադամանդը 6,7 միլիոն դոլարով վաճառվել Է Ժնեւի Sotheby՚s-ի աճուրդում՝ 3,5 – 5 միլիոն դոլար նախնական գնահատման դեպքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նբրագեղ երեսակմամբ The Farnese Blue թանկարժեք քարն, ինչպես մայիսի 16-ին հայտնել Է BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան, աճուրդի սկսվելուց հետո ընդամենը չորս րոպեում վաճառվել Է մի կոլեկցիոների, որը ցանկացել Է անհայտ մնալ:

Վեց կարատից փոքր-ինչ ավելի կշռող ադամանդն աճուրդի Է դրվել առաջին անգամ: Թանկարժեք քարը, որն ակնագործների շնորհիվ վերածվել Է սքանչելի զարդի, հայտնաբերվել Է 1715 թվականին Հնդկաստանի Գոլկոնդայի ալմաստի հանքում: Նույն թվականի օգոստոսին իտալուհի Իզաբելլա Ֆառնեզեն (1692 – 1766) այն որպես նվեր Է ստացել Իսպանիայի Ֆիլիպ V թագավորի (1683 – 1766) հետ հարսանիքի առթիվ:

Երեք հարյուրամյակի ընթացքում գանձը որպես նվեր անցել Է մի թագավորական տնից մյուսին՝ հատուկ զարդատուփով ճանապարհորդելով Եվրոպայով՝ Իսպանիա, Ֆրանսիա, Իտալիա եւ Ավստրիա: Թանկարժեք քարի տերեր են եղել Բուրբոնների եւ Հաբսբուրգների գահատոհմերի ներկայացուցիչները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am