Երգչուհի Մարիաննա Լիման արժանացել է երկու միջազգային մրցանակի

Armenpress 11:06, 16 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Մարիաննա Լիման Հայաստանը ներկայացրել է ԱՄՆ-ում տեղի ունեցած «Golden Dream» միջազգային մրցույթ-փառատոնում և Վիեննայում անցկացված «Vienna Stars» միջազգային մրցույթում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`երգչուհին Վիեննայի մրցույթում գրավել է առաջին տեղը:

Մարիաննա Լիման երկու մրցույթում էլ հանդես է եկել կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի «Mercy on me» ստեղծագործությամբ:

Երգչուհին, ճանապարհորդելով ամբողջ աշխարհով, ծանոթանալով եվրոպական մշակույթին և ավանդույթներին, վերջերս ներկայացրել է իր «Եվրոպան իմ սրտում» գիրքը՝ եվրոպական 30 քաղաքի մասին: Լիման պատրաստվում է գիրք գրել նաև Ամերիկայի և Ասիայի մասին: Մարիաննա Լիման շարունակում է համագործակցել Նարինե Զարիֆյանի հետ, ում հետ այժմ աշխատում են Հայոց ցեղասպանությանը նվիրված նոր ստեղծագործության վրա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am