Իսրայելը պահանջել է, որպեսզի Թուրքիայի հյուպատոսը լքի երկիրը

Armenpress 21:18, 15 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը պահանջել է, որպեսզի Երուսաղեմում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը լքի երկիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Jerusalem Post-ը: «Գլխավոր հյուպատոսին առաջարկվել է վերադառնալ Թուրքիա՝ որոշակի ժամանակահատվածում խորհրդակցություններ անցկացնելու համար»,- ասել է  հյուպատոսության ներկայացուցիչը:

Մայիսի 15-ին Թուրքիայի իշխանությունները համապատասխան միջոցառումներ են իրականացրել Անկարայում Իսրայելի դեսպանի նկատմամբ:

Թուրքիայի և Իսրայելի միջև դիվանագիտական հակամարտությունը կապված է Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների հետ, որտեղ իսրայելցի զինվորականների հետ բախումների ընթացքում զոհվել են տասնյակ պաղեստինցիներ:     



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am