Մասիս Մայիլյանը շնորհավորական ուղերձ է հղել Զոհրաբ Մնացականյանին

Armenpress 20:11, 15 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը շնորհավորական ուղերձ է հղել Զոհրաբ Մնացականյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, իր ուղերձում Արցախի ԱԳՆ ղեկավարը, մասնավորապես, համոզմունք է հայտնել, որ երկու պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատված փոխգործակցությունը կշարունակվի և ավելի կամրապնդվի՝ ի շահ համահայկական նպատակների իրականացման։

Մասիս Մայիլյանը նաև հույս է հայտնել, որ մոտ ապագայում Արցախում հնարավորություն կընձեռվի Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am