Շահեն Ավագյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական

Armenpress 16:57, 15 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Շահեն Ավագյանին Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական նշանակելու վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:

Շահեն Ավագյանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել էր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am