Յոահիմ Լյովը երկարաձգել է պայմանագիրը Գերմանիայի թիմի հետ  

Armenpress 15:46, 15 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Գերմանիայի հավաքականը կշարունակի մարզել Յոահիմ Լյովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոր պայմանագիրը Լյովի և Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև կնքվել է մինչև 2022 թվականը: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:

Յոահիմ Լյովը գերմանացի ֆուտբոլիստ-մարզիչ է, 2006 թվականից Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն է, իսկ մինչ այդ 2 տարի եղել է Գերմանիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինսմանի օգնականը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am