Լողի առաջնությունում բազմաթիվ ռեկորդներ են սահմանվել  

Armenpress 15:00, 15 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Գրանդ Սպորտ» մարզահամալիրում անցկացվել է Հայաստանի Հանրապետության լողի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցել են շուրջ 130 մարզիկ-մարզուհի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ մրցաձևերի լողի 2018 թվականի ՀՀ չեմպիոններ են դարձել. 50 մ ազատ ոճ՝ Վարսենիկ Մանուչարյանը (0.27.24, ՀՀ ռեկորդ) և Արթուր Բարսեղյանը (0.23.70), 100 մ ազատ ոճ՝ Անի Պողոսյանը (0.59.33) և Արթուր Բարսեղյանը (0.52.85), 200 մ ազատ ոճ՝ Վարսենիկ Մանուչարյանը (2.14.17) և Արթուր Բարսեղյանը (1.59.25), 400 մ ազատ ոճ՝ Վարսենիկ Մանուչարյանը (4.46.49) և Տարոն Սքիզասը (4.45.05), 800 մ ազատ ոճ՝ Էդուարդ Ճաղարյանը (9.58.50), 50 մ բրաս՝ Վարսենիկ Մանուչարյանը (0.36.19) և Շահեն Խոնդկարյանը (0.30.64), 100 մ բրաս՝ Վարսենիկ Մանուչարյանը (1.20.02) և Շահեն Խոնդկարյանը (1.06.84), 200 մ բրաս՝ Էլեն Եսայանը (2.58.62) և Լևոն Խաչատրյանը (2.29.67), 50 մ թիկնալող՝ Անի Պողոսյանը (0.32.55) և Արթուր Բարսեղյանը (0.28.18), 100 մ թիկնալող՝ Անի Պողոսյանը (1.13.19) և Արթուր Բարսեղյանը (1.01.44), 200 մ թիկնալող՝ Սյուզաննա Գրիգորյանը (2.43.35) և Մայք Բրաունը (2.20.58), 50 մ բատերֆլայ՝ Վարսենիկ Մանուչարյանը (0.30.21) և Արթուր Բարսեղյանը (0.25.65, ՀՀ ռեկորդ), 100 մ բատերֆլայ՝ Վարսենիկ Մանուչարյանը (1.09.65) և Արթուր Բարսեղյանը (0.58.13, ՀՀ ռեկորդ), 200 մ բատերֆլայ՝ Շանթ Դարբինյանը (2.26.17), 200 մ համալիր՝ Եվա Ավագյան (2.43.35) և Լևոն Խաչատրյան (2.17.83),  400 մ համալիր՝ Լևոն Խաչատրյանը (4.59.25),

4 x 50 մ ազատ ոճ, աղջիկներ՝ «ՕՀՄՄՄ» թիմը (Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց) և տղաներ՝ նույնպես «ՕՀՄՄՄ» թիմը: 4 x 100 մ ազատ ոճ, աղջիկներ՝ «Նեպտուն» թիմը և տղաներ՝ ՕՀՄՄՄ թիմը: 4 x 100 մ համալիր, աղջիկներ՝ «ԴԴԴ» թիմը և տղաներ՝ ՕՀՄՄՄ թիմը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am