1000х90.jpg (78 KB)

Ռուսլան Կորյանը հեռացել է ակումբից  

Armenpress 13:32, 15 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Ռուսլան Կորյանը փոխում է ակումբը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա հեռացել է «ԲՄԱ-Խաբարովսկ»-ից: Բացի հայազգի ֆուտբոլիստից ակումբից հեռացել են ևս 12 ֆուտբոլիստ: «ԲՄԱ-Խաբարովսկ»-ը դուրս է մնացել Ռուսաստանի Պրեմիեր լիգայից:

Ռուսլան Կորյանը Խաբարովսկի ակումբ էր տեղափոխվել 2016 թվականին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am