Լևոն Արոնյանը կմասնակցի «Norway chess» գերխոշոր մրցաշարին  

Armenpress 10:28, 15 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Լևոն Արոնյանը կմասնակցի Նորվեգիայում անցկացվող գերխոշոր մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տարվա մրցաշարի 10 մասնակիցների թվում են նաև աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը, Ֆաբիանու Կարուանան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Վիշի Անանդը, Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն, Շահրիյար Մամեդյարովը, Հիկարու Նակամուրան, Դին Լիժենը:

Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա մայիսի 27-ին, իսկ անդրանիկ տուրը կմեկնարկի մայիսի 28-ին: Մրցաշարը բաղկացած է 9 տուրից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am