1000х90.jpg (78 KB)

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը նոր անդամ ունի

Armenpress 16:25, 14 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը նոր անդամ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Հայաստանի շախմատի ակադեմիայի սան Աննա Սարգսյանը (17 տարեկան, 2323 միջազգային վարկանիշ) Հայաստանի շախմատի ֆեդերացիայի որոշմամբ ընդգրկվել է Հայաստանի կանանց ազգային հավաքականում՝ հաշվի առնելով վերջերս գրանցած գոհացուցիչ արդյունքները:  Նա Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում լրացրեց կանանց միջազգային վարպետի 1-ին նորման, այնուհետև Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում՝ 2-րդ նորման:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am