Աստղագետները նախազգուշացրել են Երկրին «կորած» աստղակերպի մոտենալու մասին
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրին Է մոտենում «կորած» 2010 WC9 աստղակերպը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է EarthSkyсо-ն՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի Northolt Branch աստղադիտարանի աշխատակիցներին:
Առաջին անգամ 2010 WC9-ը նկատել են 2010 թվականի նոյեմբերի 30-ին Արիզոնայում Կատալինյան երկնային տեսածիրի միջոցով: Աստղագետներին հաջողվել Է տիեզերական օբյեկտը դիտարկել սոսկ մինչեւ դեկտեմբերի մեկը, ինչից հետո այն կորել Է տեսադաշտից: Գրեթե ութ տարի անց Միացյալ Նահանգների աստղադիտարանի աշխատակիցներին վերստին հաջողվել Է գրանցել 2010 WC9-ը:
Երկնային մարմնի հետ մերձեցումը տեղի կունենա մայիսի 16-ին Երեւանի ժամանակով 02:05-ին: 2010 WC9-ը կանցնի Երկրից շուրջ 203 հազար կիլոմետր հեռավորության վրա, դրա արագությունը կկազմի ժամում շուրջ 46 հազար կիլոմետր: Օբյեկտի տրամագիծը փոփոխակվում Է 60 – 130 մետրի սահմաններում: Ինչպես նշում Է EarthSky -ը, 2010 WC9-ը բավականին մոտ կգտնվի Երկրին. հեռավորությունը կկազմի մեր մոլորակից մինչեւ Լուսին ընկած հեռավորության 0,53-ը: Աստղագետներն ընդգծում են, որ բախման սպառնալիք չկա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: