Յուրա Մովսիսյանը բաց է թողել «Յուրգորդեն»-ի հանդիպումը

Armenpress 10:11, 14 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմ հրավիրված Յուրա Մովսիսյանը բաց է թողել «Յուրգորդեն»-ի հերթական հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Շվեդիայի առաջնության 8-րդ տուրում «Յուրգորդեն»-ը հյուրընկալել էր «Դալկուրդ»-ին: «Յուրգորդեն»-ը հաղթել է նվազագույն հաշվով: 

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ հրավիրված Յուրա Մովսիսյանը թիմի հայտացուցակում էր, սակայն մնաց պահեստայինների նստարանին:

3 տարվա դադարից հետո Յուրա Մովսիսյանը կրկին հրավիրվել է Հայաստանի ազգային թիմ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am