Օզբիլիսը մասնակցել է «Շերիֆ»-ի խաղին

Armenpress 23:30, 13 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը մասնակցել է «Շերիֆ»-ի խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլի Մոլդովայի առաջնության 7-րդ տուրի շրջանակներում «Շերիֆ»-ը հյուրընկալվելով «Զարյա Բելցի»-ին հաղթել է 0:1 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը թիմի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվել է 33-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Շերիֆ»-ը մնում է առաջին հորիզոնականում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am