Սարգիս Ադամյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել

Armenpress 20:08, 13 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայի 34-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգ»-ը արտագնա խաղում ոչ-ոքի՝ 1:1 խաղաց «Բոխում»-ի հետ:

Հայաստանի ազգային թիմի անդամ Սարգիս Ադամյանը թիմի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբող խաղին և 64-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման  հեղինակ:

«Յան Ռեգենսբուրգ»-ը հավաքելով 48 միավոր մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 6-րդ տեղը և Բունդեսլիգայի ուղեգիր չնվաճեց:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am