Մարկոս Պիզելին դուբլի հեղինակ է դարձել «Ակտոբե»-ի կազմում

Armenpress 19:34, 13 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին դուբլի հեղինակ է դարձել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլի Ղազախաստանի առաջնության 10-րդ տուրում «Ակտոբե»-ն տանը հյուրընկալել էր «Ակժայչիկ»-ին: «Ակտոբե»-ն հաղթել է 5:3 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին դարձել է դուբլի հեղինակ՝ աչքի ընկնելով 41-րդ և 67-րդ րոպեներին:

Այս տուրից հետո էլ «Ակտոբե»-ն մրցաշարային աղյուսակի վերջնամասում է:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am