Էդգար Մանուչարյանը հրաժեշտ է տվել «Ուրալ»-ին

Armenpress 17:16, 13 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Էդգար Մանուչարյանը հրաժեշտ է տվել «Ուրալ»-ի երկրպագուներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայ հարձակվող դիմելով եկատերինբուրգյան ակումբի երկրպագուներին շնորհակալություն է հայտնել: «Առաջին օրից զգացել եմ ձեր աջակցությունը և վստահությունը: «Ուրալ»-ը կյանքիս մեծ մասն է կազմել և ինձ համար մեծ պատիվ է այսքան երկար մնալ այս ակումբում»,-ասել է Մանուչարյանը:

Էդգար Մանուչարյանը Եկատերինբուրգի «Ուրալ»-ի կազմում է հանդես գալիս 2012 թվականից: 2017 թվականի մի շրջան հայ հարձակվող հանդես եկավ Թաիլանդում, սակյան նորից վերադարձավ «Ուրալ»: Ընթացիկ տարում Մանուչարյանը ոչ մի հանդիպում չ անցկացրել ակումբի կազմում:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am