1000х90.jpg (78 KB)

Գաղտնի քվեարկությամբ ընտրվել է Զորավար Անդրանիկի հուշարձանի էսքիզ-մակետների մրցույթի հաղթողը

Armenpress 21:39, 12 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մայիսի 12-ին կայացել է Զորավար Անդրանիկի հուշարձանի էսքիզ-մակետների մրցույթը: Ինչպես հայտնում է  «Արմենպրես»-ը, նախաձեռնող և աշխատանքային խմբերի անդամների, նվիրատուների և հրավիրված մասնագետների գաղտնի քվեարկությամբ ընտրվեց Երևանի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ, քանդակագործության մագիստրոս, երիտասարդ վանաձորցի Գեղամ Բեգջանյանի հեղինակած էսքիզը:

7-մետրանոց բրոնզաձույլ հուշարձանը տեղադրվելու է Զորավար Անդրանիկի փողոցի սկզբնամասում` «Ինտերկապ Բարեգործական Կենտրոն ՀԿ»-ի նախաձեռնությամբ և Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am